Նաչո Ֆերնանդեսը խոսել է իր ապագայի մասին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը պատմել է, թե ինչ է մտածում ակումբում իր ապագայի մասին։

«Ապագայի հետ կապված դեռ որոշում չեմ կայացրել։ Այժմ մենք բանակցություններ ենք վարում ղեկավարության հետ։ Ճիշտն ասած, ես դեռ ոչինչ չգիտեմ։

Նախ ուզում եմ ավարտել թիմի համար այս կարևոր շրջանը, իսկ հետո կտեսնենք»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Նշենք, որ Նաչոն «Ռեալի» սան է, հիմնական կազմում հանդես է գալիս 2012 թվականից։