Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի որդին՝ Դավիդե Անչելոտտին, պատրաստ է սկսել մարզչական կարիերան, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա մարզչի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Էվերթոնը», «Բազելը» և Անգլիայի Չեմպիոնշիփի անանուն ակումբը։
Հաղորդվում է, որ իտալացին ինքը պատրաստվում է ինքնուրույն կարիերա սկսել:
Նշենք, որ Անչելոտտի կրտսերը Մադրիդի «Ռեալում» մարզչի օգնականն է 2021 թվականի ամռանից։ Նա նախկինում աշխատել է իր հոր մարզչական շտաբում «Էվերտոնում», «Նապոլիում», «Բավարիայում» և ՊՍԺ-ում: