Ժոաու Կանսելուն կարող է վարձավճարով տեղափոխվել իսպանական գրանդ

«Բավարիայի» պաշտպան Ժոաու կալսելուն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:

Ինչպես հայտնում է Sport-ը, Կանսելուն նույնպես չի ցանկանում վերադառնալ «Մանչեսթեր Սիթի» և կարող է վարձավճարով միանալ «Բարսելոնային»:

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը վերջերս եղել է Բարսելոնայում՝ քննարկելու ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը։

Նշենք, որ Կանսելուն այս հունվարին վարձավճարով տեղափոխվեց «Բավարիա»՝ հետագայում գնելու հնարավորությամբ: Սակայն մյունխենյան ակումբը չի գնի ֆուտբոլիստին:

Պաշտպանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին»: