Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է Իլկայ Գյունդողանի ապագայի մասին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարիերան շարունակելու որոշման մասին կհայտարարի առաջիկա շաբաթներին։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, կիսապաշտպանը կայացրել է որոշումը:

Հիշեցնենք, որ Իլկայ Գյունդողանի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, սակայն ակումբը համառորեն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպանի հետ։ Միևնույն ժամանակ, ֆուտբոլիստով ակտիվորեն հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան», որը ցանկանում է տրանսֆերը իրականացնել ազատ գործակալի կարգավիճակով։

Գյունդողանը ամառային տրանսֆերային պատուհանի համար «Բարսելոնայի» գլխավոր նպատակներից մեկն է: