«Մանչեսթեր Յունայթեդը» ակումբային հակառեկորդ է կրկնել

Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի արտագնա խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Վեսթ Հեմին» (0:1):

Սա «Մանչեսթեր Յունայթեդի» 8-րդ արտագնա պարտությունն է այս մրցաշրջանում ԱՊԼ-ում։

Ըստ Opta-ի այսպիսով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կրկնեց Պրեմիեր Լիգայի մեկ մրցաշրջանում կրած արտագնա պարտությունների ակումբային հակառեկորդը:

Նախկինում «Մանչեսթեր Յունայթեդը» նմանատիպ արդյունք էր գրանցել 2021/22 և -2015/16 մրցաշրջաններում։