«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում հույսը դնում է դարպասապահ Դավիդ Դե Խեայի վրա:
«Վեսթ Հեմի» դեմ խաղում իսպանացին թույլ տվեց իր 4-րդ գոլային սխալը այս մրցաշրջանում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց 0-1 հաշվով՝ սրելով լավագույն 4-ում տեղի համար պայքարը։
«Մենք ցանկանում ենք, որ Դավիդ Դե Խեան մնա «Մանչեսթեր Յունայթեդում», մենք ցանկանում ենք, որ նա երկարաձգի պայմանագիրը:
Մենք ցանկանում ենք, որ նա մեզ հետ լինի հաջորդ մրցաշրջանում»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: