Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո–Մուանիի ծառայություններով, հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» վերջերս կապ է հաստատել ակումբի հետ՝ պարզելու հարձակվողի գնման պայմանները։
Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» ամռանը բաց կթողնի ֆուտբոլիստին 80 միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Բունդեսլիգայում դարձել է 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։