Հարի Քեյնը՝ տպավորիչ ցուցանիշ է գրանցել

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ԱՊԼ-ի ռմբարկուների ցուցակում բարձրացավ երկրորդ հորիզոնական:

Անգլիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ խաղում (1:0) Քեյնը բացեց խաղի հաշիվը։

Այժմ 29-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի 317 խաղում խփել է 209 գոլ:

Ինչպես հայտնում է Opta-ն՝ Քեյնը շրջանցել է Ուեյն Ռունիին, որը ուներ խփած 208 գոլ: