«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր–Առնոլդը պատմել է, թե ինչ է մտածում «Մանչեսթեր Սիթիի» մասին, որը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է դառնալ Պրեմիեր Լիգայի չեմպիոն։
«Եթե «Մանչեսթեր Սիթին» կարող է հաղթել այս մրցաշրջանի բոլոր տիտղոսները: Նրանք սկսում են կրկին ու կրկին հաղթել:
Ես կզարմանամ, եթե այս մրցաշրջանի ավարտից առաջ գոնե մեկ անգամ նրանք ոչ–ոքի խաղան։ Նրանք հատուկ մտածողության տեսակ ունեն»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Liverpool Echo-ն։