Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը՝ ընտրելով Մադրիդի «Ռեալին», հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը Բելինգհեմին 6 տարով պայմանագիր է առաջարկել, տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձով: Նշվում է, որ Բելինգհեմի համար այս առաջարկն ավելի շահավետ էր, քան մադրիդյան ակումբինը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» մոտ է ֆուտբոլիստի հետ վերջնական համաձայնության գալուն։
Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է 140 միլիոն եվրո ստանալ իր ֆուտբոլիստի վաճառքից, Մադրիդի «Ռեալը» փորձում է գինը իջեցնել 100-120 միլիոն եվրոյի։