«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն խոսել է ՊՍԺ–ի հարձակվող Լիոնել Մեսսիի ֆրանսիացի երկրպագուների կողմից սուլելու իր կարծիքի մասին։
«Ես չեմ հասկանում Լիոնել Մեսսիի հասցեին սուլոցներն ու վիրավորանքները: Եթե դուք սուլեք աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, ում կծափահարեք»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Barca Buzz-ը:
Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի խաղում 35-ամյա արգենտինացին Սաուդյան Արաբիա է մեկնել «Լորիենից» (1:3) պարտվելուց հետո։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մեսսիի հեռանալը արտոնված չէր փարիզցիների ղեկավարության կողմից։
Հարձակվողը երկու շաբաթով հեռացվել է թիմի խաղերից և մարզումներից։ Մայիսի 5-ին Մեսսին տեսանյութ է հրապարակել, որում ներողություն է խնդրում թիմից Սաուդյան Արաբիա մեկնելու համար։