Պրեմիեր Լիգայի երեք ակումբներ ցանկանում են ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյային:
«Չելսին», «Արսենալը» և «Նյուքասլը» պաշտոնական առաջարկներ են ուղարկել 26-ամյա ֆուտբոլիստի գործակալին, հաղորդում է Transfer News Live-ը։
«Բարսելոնան» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին, եթե 70-80 միլիոն եվրոյի առաջարկ արվի։
Ռաֆինյան «Բարսելոնա» է տեղափոխվել «Լիդսից» 2022 թվականի ամռանը:
Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։