Էդի Հոու. «Մենք պետք է խելացի լինենք»

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հոուն արձագանքել է այն լուրերին, թե ակումբը ցանկանում է ձեռք բերել հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուին, Նեյմարին և այլ աստղային ֆուտբոլիստների։

«Անուններից շատերը ճշգրիտ չեն: Պետք է խելացի լինել ձեռք բերելու հարցում: Մեզ տաղանդ է պետք, որը կպայթի համաշխարհային ասպարեզում։ Մենք պետք է երիտասարդ ֆուտբոլիստ գնենք»,- մարզչի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Նշենք, որ «Նյուքասլը» 65 միավորով 3-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում: