Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը իր հին աշխատավարձը կվաստակի իր նոր պայմանագրով, որը նախատեսված կլինի մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ խորվաթը կշարունակի մնալ ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստններից մեկը: Նրանից ավելի կվաստակեն միայն Կարիմ Բենզեման ու Էդեն Ազարը։
Նշենք, որ Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից: