Լուկա Մոդրիչը իր հին աշխատավարձը կվաստակի իր նոր պայմանագրով

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը իր հին աշխատավարձը կվաստակի իր նոր պայմանագրով, որը նախատեսված կլինի մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը, հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի համաձայն՝ խորվաթը կշարունակի մնալ ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստններից մեկը: Նրանից ավելի կվաստակեն միայն Կարիմ Բենզեման ու Էդեն Ազարը։

Նշենք, որ Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից: