PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Լիդսին» (VIDEO)

Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Լիդսի» հետ և հաղթեց՝ 2:1 հաշվով:

«Մանչեսթեր Սիթիի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Իլկայ Գյունդողանը, իսկ հյուրերի կազմում աչքի ընկավ Ռոգրիգոն:

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 82 միավոր և երկրորդ տեղում գտնվող «Արսենալին» արդեն գերազանցում է 4 միավորով:

«Լիդսը» 30 միավորով 17-րդ է մրցաշարային աղյուսակում:

Պրեմիեր Լիգա.

«Մանչեսթեր Սիթի» – «Լիդս» 2:1 (2:0)

1:0 Իլկայ Գյունդողան (19)

2:0 Իլկայ Գյունդողան (27)

2:1 Ռոդրիգո (85)