Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Բրազիլիայի ընտրանին գլխավորելու գլխավոր թեկնածուն է։
«Ես չեմ ասում, որ Անչելոտտին մեզնից առաջարկ է ստացել, բայց մենք ուսումնասիրում ենք, նրա հետ համագործակցելու հնարավորությունը:
Մենք ունենք պլան Ա, և սա առաջին անգամն է, որ ես ազնիվ եմ լինելու դրա մասին:
Թաքցնելն անիմաստ է. Անչելոտտին մեր ֆավորիտն է»,- ասել է պաշտոնյան: