Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ. «Թաքցնելն անիմաստ է. Անչելոտտին մեր ֆավորիտն  է»

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Բրազիլիայի ընտրանին գլխավորելու գլխավոր թեկնածուն է։

«Ես չեմ ասում, որ Անչելոտտին մեզնից առաջարկ է ստացել, բայց մենք ուսումնասիրում ենք, նրա հետ համագործակցելու հնարավորությունը:

Մենք ունենք պլան Ա, և սա առաջին անգամն է, որ ես ազնիվ եմ լինելու դրա մասին:

Թաքցնելն անիմաստ է. Անչելոտտին մեր ֆավորիտն  է»,- ասել է պաշտոնյան: