ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ներողություն է խնդրել Սաուդյան Արաբիա մեկնելու համար։
«Ես կարծում էի, որ խաղից հետո մենք հանգստյան օր կունենանք, ինչպես միշտ:
Ես կազմակերպեցի այս ճանապարհորդությունը և չկարողացա չեղարկել այն:
Ներողություն եմ խնդրում իմ թիմակիցներից և սպասում եմ ակումբի որոշմանը»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզեցիների հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին։