Լիոնել Մեսսին ներողություն է խնդրել ՊՍԺ-ի երկրպագուներից

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ներողություն է խնդրել Սաուդյան Արաբիա մեկնելու համար։

«Ես կարծում էի, որ խաղից հետո մենք հանգստյան օր կունենանք, ինչպես միշտ:

Ես կազմակերպեցի այս ճանապարհորդությունը և չկարողացա չեղարկել այն:

Ներողություն եմ խնդրում իմ թիմակիցներից և սպասում եմ ակումբի որոշմանը»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզեցիների հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին։