Էդին Տերզիչ. «Բելինգհեմն ամեն ինչ տալիս է, որ Գերմանիայի չեմպիոն դառնա»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Տերզիչը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն այս ամառ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

«Հիմա լուրերը գալիս են Իսպանիայից, մինչ այդ՝ Անգլիայից, ժամանակին նույնիսկ Ֆրանսիայից։

Բելինգհեմն ամեն օր գալիս է այստեղ և ամեն ինչ տալիս է մրցաշրջանի վերջում Գերմանիայի չեմպիոն դառնալու համար:

Ես նույնիսկ նրանից չեմ լսել, որ նա ասոցացվում է որևէ ակումբի հետ։

Մենք մտածում ենք մասին, թե ինչպես կատարելագործվել: Սա միակ թեման է, որ հիմա քննարկում եմ նրա հետ։

Մնացած ամեն ինչը թեմա է, որը տեղ չունի ո՛չ հանդերձարանում, ո՛չ էլ մարզչի աշխատասենյակում»,-մարզչի խոսքերն է մեջբերում Goal-ը։