Պատրիկ Շիկը խոսել է իր առողջական վիճակի մասին

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը այս մրցաշրջանում այլևս չի խաղա։

«Ցավոք, ինձ համար մրցաշրջանն ավարտված է, բայց մենք շատ քրտնաջան աշխատում ենք, որպեսզի համոզվենք, որ ես 100 տոկոսով պատրաստ կլինեմ Բունդեսլիգայի հաջորդ մրցաշրջանին: Մնացած խաղերում թիմակիցներիս ամենայն բարիք եմ մաղթում, մենք դեռ շատ բան ունենք անելու»,- գրել է Շիկը սոցցանցում:

Այս մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: