Հայտնի է Լա Լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Սևիլիայի» մարոկկացի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին ճանաչվել է Լա Lիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է Լիգայի մամուլի ծառայությունը։

Անցած ամսվա ընթացքում հարձակվողը երեք անգամ կարողացել է աչքի ընկնելՙ ևս երկու գոլ Էն-Նեսիրին խփել է Եվրոպայի Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին «Սևիլիան» բարելավել է իր վարկանիշը. իսպանական ակումբն այժմ գտնվում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի միջնամասում, նրան այլևս չի սպառնում Սեգունդա տեղափոխվելու վտանգը: