Դավիդ Սիլվան երկարաձգել է պայմանագիրը «Ռեալ Սոսյեդադի» հետ

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան կարիերան կշարունակի Լա Լիգայում։

Ինչպես տեղեկացնում է բասկյան թիմի մամուլի ծառայությունը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ մինչև 2024 թվականը։

Գործարքի պայմանները չեն բացահայտվել։

Հիշեցնենք, որ Դավիդ Սիլվան «Ռեալ Սոսյեդադում» հանդես է գալիս 2020 թվականից՝ «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվելուց հետո։

Կիսապաշտպանը բասկյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 91 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի հեղինակ։

Portal Transfermarkt-ը 37-ամյա փլեյմեյքերի արժեքը գնահատում է չորս միլիոն եվրո: