ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հաջորդ ակումբը 80%-ով կլինի կատալոնական «Բարսելոնան»։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։
Աղբյուրը, սակայն, հավելում է նաև, որ Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը շահավետ պայմանագիր է առաջարկում Մեսսիին։
Ակումբի ղեկավարները խոստացել են, նաև ձեռք բերել Սերխիո Բուսկետսի, Ժորդի Ալբայի ու Լուիս Սուարեսի տրանսֆերները։
Այս բոլոր ֆուտբոլիստները մտերիմ ընկերներ են և ուրախ կլինեն վերամիավորվել:
Մեսսին դեռ պետք է համաձայնի Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն, քանի որ նրա առաջնահերթությունը «Բարսելոնա» վերադառնալն է: