Էրիկ տեն Հագը խնդրանքով դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը

«Մանչեսթեր Յունայթեդը» վստահ է, որ հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կհամաձայնի  երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ: Manchester Evening News-ի տեղեկություններով՝ կողմերը շատ մոտ են համաձայնության հասնելուն։

Հիշեցնենք, որ մրցաշրջանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդն» օգտվեց հնարավորությունից և երկարաձգեց Ռեշֆորդի հետ պայմանագիրը մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Այնուամենայնիվ, «կարմիր սատանաները» ցանկանում են ռմբարկուին ավելի երկար պահել թիմում։

Ռմբարկուի հետ պայմանագրի երկարաձգման խնդրանքով թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը դիմել է ակումբի ղեկավարությանը:

Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է: Անգլիական Պրեմիեր Լիգայում ֆուտբոլիստը 32 խաղում դարձել է 16 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։