Իտալիայի առաջնությունում «Նապոլիի» հաղթանակի տոնակատարության ժամանակ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ավելի քան 200 մարդ։
Ինչպես հայտնում է la Stampa-ն՝ երեկ գիշերվանից Նեապոլի հիվանդանոցներ է ընդունվել 203 մարդ, որոնցից 22-ի վիճակը ծանր է։ Երեքը հրազենային վնասվածքներ են ստացել, որոնցից մեկը մահացել է։ Միաժամանակ Նեապոլի պրեֆեկտ Կլաուդիո Պալոմբան հերքել է, որ 26-ամյա երիտասարդի գնդակահարությունն ու մահը կապված են ֆուտբոլային տոնակատարությունների հետ։
Տուժածների մեծ մասը այրվածքներ է ստացել պիրոտեխնիկայից, լսողական վնասվածքներ՝ ճայթրուկների կիրառումից և դանակի հարվածներից։
Հիշեցնենք, որ «Նապոլին» նվաճեց Իտալիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը 33 տարի անց։