«Լիվերպուլը» ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի տնային մարզաշապիկը (լուսանկար)

«Լիվերպուլն» իր պաշտոնական կայքում ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի տնային մարզահագուստը: Nike-ի համազգեստը պատրաստված է ավանդական մերսիսայդյան կարմիր գույնով՝ սպիտակ ներդիրներով մարզաշապիկի օձիքների և թևերի վրա։

Նոր մարզահագուստի դիզայնը ոգեշնչված է 50 տարի առաջվա ձևով, երբ թիմի լեգենդար մարզիչ Բիլ Շենքլին իր վերջին մրցաշրջանն էր աշխատում թիմում։

Առաջին անգամ նոր մարզավիճակում «Լիվերպուլի» ֆուտբոլիստները մայիսի 20-ին կխաղան «Աստոն Վիլլայի» հետ մրցաշրջանի վերջին տնային հանդիպմանը։