«Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա իսպանացուն հավակնում է «Յուվենթուսը», որը մտադիր է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Թուրինցիներն արդեն բանակցություններ են սկսել ֆուտբոլիստի հետ:
Տորեսն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը Տորեսին գնահատում է 45 միլիոն եվրո։