Ռիվալդոն քննադատել է Լիոնել Մեսսիին

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին։

«Լիոնել Մեսսին առանց ՊՍԺ-ի թույլտվության մեկնել է Սաուդյան Արաբիա և երկու շաբաթով որակազրկվել է։ Բոլորը վկայում են այն մասին, որ նա գնացել է Սաուդյան Արաբիա՝ բանակցելու իր պայմանագրի շուրջ:

Այնուամենայնիվ, ես մի փոքր տխուր էի, երբ տեսա, որ Մեսսին նման անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում իր ներկայիս ակումբի նկատմամբ, ինչը շատ անսովոր է նրա համար»,- գրել է Ռիվալդոն Betfair-ի իր էջում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն չի երկարաձգի պայմանագիրը արգենտինացու հետ մրցաշրջանի ավարտից հետո։ Ֆուտբոլիստի համար պայքարում են «Բարսելոնան», «Ալ-Հիլալը» և «Ինտեր Մայամին»:

Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։

Այս մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ: