Պրեմիեր Լիգայի երկու ակումբ ցանկանում է գնել Ֆերրան Տորեսին

«Բարսելոնայի» հարձակվող Ֆերրան Տորեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Talksport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա իսպանացուն հավակնում են «Արսենալն» ու «Աստոն Վիլլան»:

Իսպանացին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 30 միլիոն եվրո։