ՊՍԺ-ի ղեկավարությունը նոր որոշում է կայացրել Նեյմարի ապագայի հետ կապված

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կհեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է L’Équipe-ը:

Փարիզցիների ղեկավարությունը կարծում է, որ բրազիլացին չի համապատասխանում ցանկալի նախագծին։

Նշվում է, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ։

Նեյմարի տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։