Խաբի Ալոնսո․ «Ես երկար տարիներ ֆուտբոլում եմ, նորմալ է, որ խոսակցություններ կան»

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է Մադրիդի «Ռեալի» և «Թոթենհեմի» կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին։

«Ես երկար տարիներ ֆուտբոլում եմ, նորմալ է, որ խոսակցություններ կան, բայց մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Ահա թե ինչու վերջին մի քանի ամիսների ընթացքում իմ մտքերը 100 տոկոսով այստեղ են»,- Ալոնսոյի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշենք, որ 41-ամյա իսպանացին նախկինում մարզել է «Ռեալ-Սոսյեդադի» երկրորդ և «Ռեալ Մադրիդի» երիտասարդական թիմերը։