Հայտնի է, «Թոթենհեմը» գլխավորելու գլխավոր թեկնածուի անունը

«Թոթենհեմը» հետաքրքրված է «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ծառայություններով, հաղորդում է Record-ը։

Աղբյուրի համաձայն՝ Ամորիմը բաց է Լոնդոն տեղափոխվելու համար։ «Թոթենհեմը» արդեն հասցրել է առաջին բանակցություններն անցկացնել 38-ամյա պորտուգալացու հետ։ Նա նաև «Չելսիի» ցանկում է։

Նշենք, որ «Թոթենհեմը» 54 միավորով 6-րդն է Պրեմիեր Լիգայում։