Հայտնի է, թե որքան գումար է առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդը» Լաուտարո Մարտինեսի դիմաց

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է «Ինտերին» առաջարկել ամուր դրամական փոխհատուցում և հարձակվող Անտոնի Մարսիալին՝ հարձակվող Լաուտարո Մարտինեսի դիմաց, հայտնում է Calciomercatoweb-ը:

Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները պատրաստ են իտալական ակումբին փոխանակման հետ մեկտեղ հավելյալ վճար առաջարկել՝ 50 մլն եվրո։

Այս մրցաշրջանում 25-ամյա Մարտինեսը «Ինտերի» կազմում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Արգենտինացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: