«Յուվենտուսը» պատրաստ է այս ամառ բաժանվել թիմի կիսապաշտպան Սամուել Իլինգից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ թուրինցիները ցանկանում են նրա դիմաց ստանալ 11 միլիոն եվրո։ Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նախընտրում է ավելի փորձառու Ֆիլիպ Կոստիչին:
Նշենք, որ Անգլիայի երիտասարդական հավաքականի խաղացողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Պրեմիեր Լիգայի շատ ակումբներ։
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։