Լիոնել Մեսսին պայման է դրել «Բարսելոնայի» առաջ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին պայման է դրել «Բարսելոնայի» առաջ՝ ակումբ հնարավոր վերադարձից առաջ, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա արգենտինացին պահանջում է իրեն վերադարձնել 10-րդ համարը, որի տակ հանդես է եկել թիմից հեռանալուց առաջ։ Այժմ 10 համարի մարզաշապիկի տակ հանդես է գալիս Անսու Ֆատին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20-ամյա իսպանացին չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբի ղեկավարությունը կարող է բաժանվել նրանից՝ ֆինանսական վիճակը բարելավելու համար։