«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է իր ապագայի մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է կատալոնական ակումբում իր ապագայի մասին:

«Իսկապես ես ինձ շատ երջանիկ եմ զգում այստեղ, ցանկություն չունեմ անգամ ապագայում տեղափոխվել որևե այլ թիմ: Չավին շատ բան է փոխել ակումբում, հիմա հանդերձարանում այլ մթնոլորտ է:

Մենք հաջորդ մրցաշրջանում ավելի ու ավելի ուժեղ կլինենք: Ցանկանում եմ ավարտել կարիերաս «Բարսելոնայում»», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը:

Նշենք, որ կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: