Պորտուգալացի կիսապաշտպան Ժուաո Պալինյան այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Լոնդոնի «Ֆուլհեմից»:
27-ամյա ֆուտբոլիստը կարիերայի երկու հետաքրքիր տարբերակ ունի.
Ինչպես հայտնում է Football Insider-ը, երկու թոփ-ակումբներ կբախվեն ֆուտբոլիստի համար մղվող տրանսֆերային պայքարում:
Խոսքը Լոնդոնի «Արսենալի» ու Մյունխենի «Բավարիայի» մասին է։
Պալինիի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
Ժուաոն միացել է «Ֆուլհեմին» անցյալ ամառ Լիսաբոնի «Սպորտինգից»:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ: