«Չելսիի» և «Արսենալի» նախկին դարպասապահ Պետր Չեխը ընդգրկվել է Պրեմիեր Լիգայի փառքի սրահում։
2004-ից 2019 թվականներին Պրեմիեր Լիգայում հանդես գալու ընթացքում նա անցկացրել է 443 հանդիպում, որոնցից 202-ում անառիկ է պահել սեփական դարպասը, ինչը առաջնության ռեկորդ է։
Նշենք, որ Չեխը «Չելսիի» հետ նաև Պրեմիեր Լիգայի քառակի չեմպիոն է։