Ռիս Ջեյմսի ծառայություններով հետաքրքրված է իսպանական գրանդը

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Չելսիի» աջ պաշտպան Ռիս Ջեյմսի ծառայություններով, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ իսպանական գրանդը ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանության աջ եզրը, իսկ Ջեյմսը իդեալական տարբերակ է։

Նշվում է, որ բանակցությունները կարող են սկսվել առաջիկա օրերին։

Այս մրցաշրջանում Ջեյմսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել ԱՊԼ-ում: Անցած մրցաշրջանում եզրային պաշտպանն առաջնությունում խփել է 5 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։