Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել Անգլիա

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան այս ամառ կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա:

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, «Նյուքասլը» ակտիվորեն հետաքրքրված է արգենտինացու ծառայություններով, ով պատրաստ կլինի ամռանը պայքարել տրանսֆերի համար:

Հիշեցնենք, որ Դիբալան «Ռոմայի» հետ պայմանագրում ունի ազատման կետ, որը կազմում է ընդամենը 12 միլիոն եվրո:

Դիբալան այս մրցաշրջանում Իտալիայի առաջնությունում խփել է 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։

Արգենտինացին «Ռոմա» է տեղափոխվել անցած ամառ՝ «Յուվենտուսից» ազատ գործակալի կարգավիճակով։