Անգլիական ակումբը ցանկանում է գնել «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյային

«Նյուքասլը» ցանկանում է գնել «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյային, հայտնում է Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը պատրաստ է «Բարսելոնային» առաջարկել 80 միլիոն եվրո, բրազիլացի հարձակվողի դիմաց։ Եթե ​​«Բարսելոնան» համաձայներ «Նյուքասլի» պայմաններին, Ռաֆինյան կդառնա ամենաթանկ վաճառքը ակումբի պատմության մեջ Նեյմարից հետո:

Ռաֆինյան այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում խփել է 7 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։