Չավի․ «Շատ կարևոր հաղթանակ էր սա»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Լա Լիգայի 33-րդ տուրի «Օսասունայի» (1:0) հետ խաղի մասին.

«Շատ կարևոր հաղթանակ էր սա։ Մրցակիցը լավ էր պաշտպանվում։ Ալբան գոլ խփեց հանդիպման հենց վերջում, նման հաղթանակները հատկապես քաղցր են։ Թիմն իրեն քաղցած ու հպարտ դրսևորեց, բայց պետք է ավելի վաղ գոլ խփեր:

Մենք գրեթե այնտեղ ենք: Մեր վաստակած այս միավորները չափազանց կարևոր էին «Ռայո Վալյեկանոյից» կրած պարտությունից հետո։ Մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում, և այս քայլը դարձել է հսկայական ու կարևոր»,- Չավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։