Լոնդոնի «Չելսին»՝ հակառեկորդի հեղինակ

Պրեմիեր Lիգայի 34-րդ տուրում «Արսենալից» կրած պարտությունը «Չելսիի» համար 6-րդ անընդմեջն էր՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը։

«Չելսին» 1993 թվականից ի վեր առաջին անգամ վեց անընդմեջ պարտություն է կրել, հայտնում է Sky Sports-ը։

Լոնդոնյան թիմը Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ պարտվել է «Վուլվերհեմփթոնին» (0:1), երկու անգամ «Ռեալին» (0:2, 0:2), «Բրայթոնին» (1:2), «Բրենթֆորդին» (0:2) և «Արսենալին» (1:3)։