Անգլիական Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Չելսիին»։
«Զինագործների» երրորդ գոլը 34-րդ րոպեին խփեց հարձակվող Գաբրիել Ժեզուշը։
Ինչպես հայտնում է Opta-ն, Ժեզուշը երբեք չի պարտվել Պրեմիեր Լիգայի 55 խաղում, որոնցում նա գոլ է խփել (50 հաղթանակ և հինգ ոչ-ոքի), սա Պրեմիեր Լիգայի ռեկորդ է։