Ալեխանդրո Գառնաչո. «Ես իսկապես ցանկանում եմ նորից խաղալ»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն ասել է, որ անհամբեր սպասում է խաղադաշտ վերադառնալուն:

«Ես իսկապես ցանկանում եմ նորից խաղալ: Ես չեմ համբերում վերադառնալ «Օլդ Թրաֆորդ» և լսել, թե ինչպես են երկրպագուները վանկարկում իմ անունը, դա ինձ իսկապես ցնցում է:

Ես հուսահատորեն ցանկանում եմ վերադառնալ խաղի մեջ: Ե՞րբ եմ վերադառնալու։ Նորից մարզվում եմ, այնպես որ տեսնենք, թե երբ կարող եմ վերադառնալ մարզադաշտ՝ օգնելու թիմին»,- Գառնաչոն խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: