ՊՍԺ-ի 20-ամյա պաշտպանը կարող է տեղափոխվել Գերմանիա

«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Էլ Շադայ Բիտշիաբուն կարող է կարիերան շարունակել «Այնտրախտում», հայտնում է Ֆլորիան Պլետենբերգը:

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբն առաջին բանակցություններն է անցկացրել պոտենցիալ տրանսֆերի շուրջ։

Նշվում է, որ ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը պաշտպանի հետ, սակայն հակառակ դեպքում նրա համար կպահանջեն առնվազն 20 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա պաշտպանը Ֆրանսիայի առաջնությունում 10 հանդիպում է անցկացրել թիմի կազմում՝ առանց գոլի։ Նրա պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է հաջորդ ամառ։