Էրիկ Բայիի ապագայի հարցում հստակություն կա

Կենտրոնական պաշտպան Էրիկ Բային ամռանը կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»:

Կոտդիվուարցին ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Մարսելում»:

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Բային մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»:

Էրիկ Բայիի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Մարսելի» կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում: