«Մանչեսթեր Սիթին» Էրլինգ Հոլանդի հետ կապված լուրջ ծրագրեր ունի

«Մանչեսթեր Սիթին» անհամբեր սպասում է Էրլինգ Հոլանդի հետ նոր պայմանագիր ստորագրելուն։

Ինչպես հայտնում է Football Insider-ը ակումբը նորվեգացուն պայմանագիր կառաջարկի մինչև 2029 թվականը։

Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» է անցած ամառվանից՝ Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվելուց հետո:

Այդ ժամանակից ի վեր հարձակվողը ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում, որոնցում դարձել է 50 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։

«Մանչեսթեր Սիթին» այժմ Պրեմիեր Լիգայի առաջատարն է: